Թրամփն ստորագրել է տնտեսության խթանման միջոցների փաթեթը եւ 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է 2021 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագիծը՝ մինչեւ 2,3 տրիլիոն դոլար ընդհանուր ծավալով, որը ներառում Է տնտեսության խթանման՝ գրեթե 900 միլիարդ դոլարի փաթեթ՝ համավարակի կապակցությամբ: Դեկտեմբերի 27-ին այդ մասին իր Twitter-ում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ Է տալիս խուսափել այսպես կոչված «շաթդաունից»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումից, որը կարող Էր սկսվել դեկտեմբերի 29-ին եւ կվերաբերեր մի քանի միլիոն պետական ծառայողների, եթե չընդունվեր ֆինանսավորման երկարաձգման մասին լրացուցիչ ժամանակավոր բանաձեւը:

Բացի դրանից, բյուջեի ընդունումը թույլ Է տալիս երկարաձգել համավարակի պայմաններում գործազուրկների օգնության երկու ծրագրերի գործողությունը, որոնց գործողության ժամկետը լրացել Է դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը: «Նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է H.R. 133-ը՝ օրինագիծ 2021 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա բյուջետային միջոցների հատկացման մասին, որը նախատեսում Է անհետաձգելի օգնության եւ միջոցների տրամադրում կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- հայտնել Է Դիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Կրթական համակարգը պետք է սովորի առնչվել արհեստական բանականության հետ. նախարար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ

ՍԱՏՄ-ն կասեցրել է «Ռոյալ ֆուդ»-ի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ

Վիեննայի թանգարանից գողացել են 4,3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց

Տաջիկստանում կանցկացվի կրկեսային արվեստի առաջին միջազգային փառատոնը․ Հայաստանը կներկայացնի «Վարդանյան եղբայրներ» կրկեսը

Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

Շաքարի համաշխարհային գները բարձրացել են մինչև 2025 թ. ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակ

956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում հայտարարվել է ընթերցանության տարի. Ժաննա Անդրեասյան

«Երևանյան բեսթսելեր»․ «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հուլիս, 2026