ԱՄՆ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի շուրջ 106 հազար նոր դեպք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեկտեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության շուրջ 106 հազար նոր դեպք, մահացել է 1223 քաղաքացի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով վերջին 24 ժամում ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 105 906 նոր դեպք:

«Համալսարանի տեղեկությունների համաձայն, համավարակի սկզբից ԱՄՆ-ում հայտնաբերվել է ավելի քան 18.7 մլն դեպք, որից մահացել է 330 հազար քաղաքացի»,- հայտնել են համալսարանից:

Հայերեն