Միջազգային

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հակաօդային պաշտպանությունը խոցել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ խոցելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հրթիռները խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով:

«Հայտնում ենք, որ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երկուսն էլ խոցվել են «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով», - ասվում է հայտարարության մեջ:

Վերջին անգամ Գազայի հատվածից Իսրայելը հրթիռակոծվել էր նոյեմբերի 21-ին: Ի պատասխան՝ Իսրայելի կործանիչներն ու ուղղաթիռները գրոհ էին իրականացրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան ռազմական դիրքերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում