Հասարակական

Շողակաթում այս տարի շահագործման է հանձնվել 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայաններ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի վարչական տարածքում այս տարվա ընթացքում կառուցվել եւ շահագործվել է 5 մեգավատտ ընդհանուր հզորության արեւային ֆոտովոլտային կայաններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, 2020 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ Շողակաթում գործող կայանների ընդհանուր հզորությունը կազմում է 8,1 մեգավատտ ժամ հզորություն, որից 3,1 մեգավատտ հզորության կայանները կառուցվել են նախորդ տարիների ընթացքում։ 5 մեգավատտ հզորության կայանը կառուցվել է Աղբերք գյուղի տարածքում։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտին եւ ավարտվել օգոստոսին։ Կայանի կառուցման արդյունքում բացվել է 70 ժամանակավոր եւ 8 մշտական աշխատատեղ։ Ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 2 միլիարդ դրամ։ Իսկ հաջորդ տարում Շողակաթում ծրագրված է կառուցել նոր արեւային ֆոտովոլտային կայաններ՝ արդեն 14 մեգավատտ ընդհանուր հզորությամբ։

«Հողհատկացումը կատարված է, շինթույլտվության հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ են։Շինարարական աշխատանքները կսկսվեն եղանակների տաքանալուն պես։ Կայանների կառուցման եւ շահագործման արդյունքում Շողակաթում կբացվի 200 ժամանակավոր եւ 20 մշտական աշխատատեղ։ 2 մեգավատտ հզորության կայան կկառուցվի Արտանիշում, 3 մեգավատտ հզորության կայան՝ Աղբերքում, 9 մեգավատտ հզորության կայան՝ Շողակաթում»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ռուսաստանում ռեկորդային թվով օտարերկրացիների արտաքսման վճիռ են կայացրել 2024 թվականին

Եվրամիության երկրների ավելի քան կեսը 2024 թվականին ավելացրել է պետական ​​պարտքը

Կանանց ներուժը պետք է լիարժեք օգտագործել տարբեր ոլորտներում․ վարչապետ

Դատարանն ԱՄՆ վարչակազմին կարգադրել է վերականգնել «Ամերիկայի ձայն»-ի և այլ պետական լրատվամիջոցների աշխատանքը

Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության և ընտանեկան բռնության դեմ պետք է անողոք պայքար մղել․ Արարատ Միրզոյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Որքան մարդը մոտ է քրեական ենթամշակույթին, այնքան ավելի կառավարելի է դառնում. ՀՀ վարչապետ

Միայն սերն է ինձ ոգեշնչում երգել, գրել, ստեղծագործել. Ավրաամ Ռուսոն Երևանում հանդիպեց երկրպագուներին

Երևանում մի շարք փողոցներում ապրիլի 23-24-ին երթևեկությունը կսահմանափակվի