Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա աշխատնաքը կտեւի ամբողջ գիշեր. ԵՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնը եւ Բրյուսելը գիշերը կշարունակեն աշխատել Brexit-ի գծով առեւտրական համաձայնագրի վրա: Դեկտեմբերի 24-ին այդ մասին Twitter-ում հայտնել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիան Եվրամիությունը լքել Է 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը՝ դուրս գալու պայմանների առիթով երեք տարվա կոնսուլտացիաներից հետո: Կողմերը համաձայնության են եկել մինչեւ ընթացիկ տարվա վերջն անցումային շրջանի շուրջը, որի ժամանակ Միացյալ Թագավորության վրա տարածվում են բոլոր եվրոպական նորմաները, այդ թվում կապված միասնական շուկայի կանոններով առետրի հետ: Մինչեւ անցումային շրջանի վերջը, որը երկարաձգել Մեծ Բրիտանիայի կառավաությունը հրաժարվել Է, կողմերը պետք Է համաձայնության գան ապագա հարաբերությունների ձեւաչափի շուրջը եւ կնքեն ազատ առեւտրի համաձայնագիր: Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջին շաբաթների ընթացքում ասում են երկու «հիմնարար հարցերի» շուրջը զիջումներ անելու՝ Եվրամիության չցանկանալու մասին, որոնցում Բրյուսելի պահանջները Լոնդոնը համարում Է իր ինքինշխանության սահմանափակում:

Դրանցից առաջինը Մեծ Բրիտանիայի բացառիկ տնտեսական գոտում ձկան որսի բաժնեմասերի բաշխումն Է Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելուց: Գործարք տանող ճանապարհին երկրորդ խոչընդոտն այսպես կոչված խաղի միասնական կանոններն են, այսինքն՝ Բրիտանիայի եւ Եվրոպայի ընկերությունների համար հավասար մրակցության պայմանների ապահովման պահանջը: Դեկտեմբերի 23-ին Reuters գործակալությունը, վկայակոչելով Ֆրանսիայի կառավարության մի աղբյուր, տեղեկացրել Է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները վերջին երկու օրը լուրջ զիջումներ են արել բանակցություններում: Ավելի վաղ Sky News հեռուստաալիքը հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության իշխանություններն սկզբունքային համաձայնության են հասել ապագա հարաբերությունների եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքնման շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին