Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում
![Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1038579.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին կարգադրությունը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ.Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ Մինասյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է կարգադրության մեջ: