Հասարակական

Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,-ասաց Պողոսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները: «Ասում են՝ հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

Խորհրդարանականևարտախորհրդարանական16ընդդիմադիրկուսակցություններիցբաղկացած«Հայրենիքիփրկությանշարժում»նախաձեռնությունըբողոքիակցիաներէիրականացնում`պահանջելովՀՀվարչապետՆիկոլՓաշինյանիհրաժարականը:ՆախաձեռնությանվարչապետիմիասնականթեկնածունՀՀնախկինվարչապետևՊաշտպանությաննախկիննախարարՎազգենՄանուկյաննէ:Դեկտեմբերի22-ինշարժումըհայտարարելէհամահայկականդասադուլևգործադուլ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում