Իրան

Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

1 րոպեի ընթերցում

Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները դադարեցրել են ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Հուշագիրը ստորագրվել էր 2026 թվականի հունիսի 18-ին

«Մենք նույնպես դադարեցրել ենք մեր պարտավորությունները. մենք ներկայումս չենք կատարում դրանք և կենտրոնացած ենք երկրի պաշտպանության վրա», -  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

ԱՄՆ-Իրան հակամարտության հերթական սրացումը սկսվել է հուլիսի 8-ին։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ուժերը մի քանի հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքին՝ ենթադրաբար ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։

Նույն օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարի դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ թիրախներին, որոնք գտնվում են Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Օմանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում