Բելառուսի ԱԷԿ-ին առաջին Էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն Է տրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի ատոմակայանին տրվել Է առաջին Էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման փուլային ծրագրի կատարման իրավունքի թույլտվություն: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության Միջուկային եւ ճառագայթումային անվտանգության դեպարտամենտն իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կոլեգիան որոշում Է ընդունել «Բելառուսի ատոմային Էլեկտրակայան» պետական ձեռնարկության ատոմային Էներգիայի եւ ինոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունքի թույլատրագրում փոփոխություններ մտցնելու մասին, որոնք թույլ են տալիս ձեռնամուխ լինել համար 1 Էներգաբլոկի փորձնա-արդյունաբերերական շահագործման փուլային ծրագրի կատարմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский