ԵՄ «Թվինինգ» ծրագիրը երկու տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին։ Երկու տարի տևողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից, հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Թվինինգ» ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը, Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակից երկրների խորհրդարաններից։

Կողմերը քննարկել են ԵՄ «Թվինինգ» ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, հատկապես կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացնվի 2021թ․փետրվարին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան