Իտալացիները Թուրքիան սկսել են ընկալել որպես աշխարհի համար ահագնացող սպառնալիք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝ Իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC գործակալության թուրքական բաժինը։

Միջազգային հարաբերությունների ոլորտում Իտալիայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) և Ipsos հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների միջոցով ուսումնասիրվել է իտալացիների տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների, վերջին 5 տարիներին Թուրքիան բավականին մեծ «առաջընթաց» է գրանցել և առաջին անգամ մտել Իտալացիների համար ամենամեծ սպառնալիք հանդիսացող 3 երկրների մեջ։

Ըստ BBC-ի՝ «Ո՞ր երկիրն է աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը հանդիսացող երկիրը» հարցին Իտալացիների 27 տոկոսը պատասխանել է, որ Չինաստանը, 15 տոկոսը՝ Իրանը, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան։ 2019 թվականին անցկացված նույն հարցման համաձայն Իտալացիների միայն 8%-ներ Թուրքիային վտանգավոր համարում, իսկ 2018-ին՝ 3%-ը։

ISPI հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաոլո Մագրին , գնահատելով հարցման արդյունքները, նշում է, որ Իտալացիների կողմից Թուրքիայի՝ որպես սպառնալիք հանդիսացող երկիր ընկալմանը նպաստել են վերջինիս էլ ավելի ագրեսիվ բնույթ ստացած արտաքին քաղաքականությունը, Արևելյան միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի հետ լարվածության աճը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտության դեպքերը։

Սեդրակ Սարգսյան

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ