ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղար Ալբերտ Ներզեթյանը:
Հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով: ԱԽ քարտուղարի և պատգամավորների հանդիպման մասին այլ մանրամասներ հայտնի չեն: