Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակաթուրքական պատժամիջոցները ՌԴ-ին կխանգարեն եկամուտներ ստանալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել Է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի պետքարուղար Մայք Փոմպեոն:

«Պետքարտուղարն ընդգծել Է, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի կողմից զգալի եկամուտներ ստանալուն եւ ազդեցության ընդլայնմանը խոչընդոտելն Է, եւ դրանք ուղղված չեն Թուրքիայի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ցանկացած այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական ներուժի կամ մարտունակության թուլացմանը»,-ասվում Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ Փոմպեոյի զրույցի ամփոփման շուրջ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Պետքարտուղարը կոչ Է արել Թուրքիային՝ «C-400-ի խնդիրը լուծել պաշտպանական սեկտորում համագործակցության բազմամյա պատմությանը համապատասխան եւ ստանձնել զենքի գնման՝ ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ համատեղելի պարտավորությունները», նշվում Է պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար պատժամիջոցների մասին:

Ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Անկարան դատարարտում Է այդ պատժամիջոցները եւ սպառնում պատասխան միջոցներ ձեռնարկել: ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ԶՀՀ ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում են, որ Ռուսաստանը կարող Է այդ համակարգերն օգտագործել հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների մասին տեղեկատվություն ստանալու համար: Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է C-400 ԶՀՀ-երը վերադարձնի Ռուսաստանին, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից Patriot հրթիռային համալիրներ ստանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին