Միջազգային

NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին

1 րոպեի ընթերցում

NASA-ն հայտնել է Երկիր մոլորակին հինգ երկնաքարի մոտենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետները հայտնել են, որ այս շաբաթ Երկիր մոլորակին հինգ երկնաքար կմոտենա, որոնցից երկուսը Երկրին ավելի մոտ կլինեն, քան Լուսինը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Երկնաքարերից երեքը Երկիր մոլորակին կմոտենան դեկտեմբերի 16-ին: Դրանք 10-24 մետր տրամագծով են: Երկնաքարերից ամենամոտը կանցնի մոլորակից 343 հազար կմ հեռավորության վրա:

Եվս երկու երկնաքար՝ 6,8 և 30 մետր տրամագծով, Երկիր մոլորակին կմոտենան դեկտեմբերի 18-ին: Ամենափոքր երկնաքարը կանցնի մոլորակից 57,1 հազար կմ հեռավորության վրա, իսկ մեծը՝ գրեթե 7 մլն կմ հեռավորության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում