ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին եւ Գագիկ Մարգարյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման եւ ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին: