Միջազգային

Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական

1 րոպեի ընթերցում

Լավրովը ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում որակել է ոչ կառուցողական

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան առաջվա պես կարծում Է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը Արեւելյան Միջերկրածովում ոչ կառուցողական Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի քաղաքականությանը Արեւելյան Միջերկրածովում, ապա մենք առաջվա պես կարծում ենք, որ այն ոչ կառուցողական Է»,-ասել Է նա խորվաթ պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Այսպես Է Լավրովը մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի այն հայտարարությունը, որ Ռուսաստանն սպառնում Է Միջերկրածովի կայունությանը:

«Մեկ եզակի օրինակ. ԱՄՆ-ը տարածաշրջանի բոլոր երկրներին ըստ Էության արգելում Է Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ համագործակցությունը՝ լինի դա ռազմատեխնիկական փոխգործակցության բնագավառում կամ որեւԷ այլ կարեւոր բնագավառում»,-հավելել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում