«100 դուռ». Նկարիչների միությունում լուսանկարչական բարեգործական ցուցահանդես կբացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի նկարիչների միությունում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդեսը, որի հասույթն ուղղվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հեղինակ, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է:

Նա հիշեցնում է, որ հինգ տարի առաջ դեկտեմբերի 29-ին Նկարիչների միությունում բացվել էր «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն էր հենց Խաչիկ Եղոյանը, լուսանկարիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը: Նախագծի շրջանակում նկարել էին հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում:

«Նպատակ ունեինք եկեղեցիների լուսանկարները նվիրել տվյալ եկեղեցիներին: Սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ բացի Արևմտյան Հայաստանը, ունեցանք ևս կորսված հողեր: Նոր գաղափար ծնվեց: Հինգ տարի անց կրկնել այդ լուսանկարների ցուցահանդեսը»,- նշում է Եղոյանը:

Ցուցահանդեսը, ըստ նրա, նաև հնարավորություն կտա ևս մեկ անգամ անցնել, շրջել կորսված հողերի եկեղեցիների շեմերով:

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս