Առաջնահերթ խնդիրն անվտանգությունն է. Կապան համայնքի ղեկավարը՝ սպասվող դժվարությունների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի խոշորացված Կապան համայնքի մի շարք գյուղեր, նոր իրողություններով պայմանավորված, դարձել են Ադրբեջանին սահմանակից: Դրանք ենք՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ , Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայր, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ: Նրանց թվում է նաև Կապան քաղաքը: Պատերազմից հետո ի հայտ եկան բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգիստ չեն տալիս բնակիչներին, սակայն բոլորն այսօր միայն մեկ կարևոր հարցի պատասխան են ուզում ստանալ, ինչպես է լուծվելու իրենց անվտանգության խնդիրը: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անվտանգության հարցը դարձել է թիվ մեկ խնդիր: Խոսքն այս պահին որևէ միջադեպով չէ պայմանավորված, այլ բնակիչների մտահոգությունը կապված է սահմանագծումների ապագա գործընթացի հետ:

«Մենք անվտանգությունն ենք կորցնում, հասկանո՞ւմ եք: Նոր դրանից հետո նյութական հարցերն են: Այո, կրճատվել են մեր հնարավորությունները՝ արոտավայրեր, վարելահողեր, անտառներ: Գյուղատնտեսության հետ կապված մեծ վնասներ են լինելու, բայց հիմա մեզ համար առաջնահերթ է բնակիչների անվտանգությունը պահելը, մնացած սոցիալական, տնտեսական հարցերը այս փուլում երկրորդական են»,-ասաց համայնքի ղեկավարն՝ ընդգծելով, որ ներկայում անվտանգության հարցերի ապահովման գործն արդյունավետ կազմակերպելու համար կամավորականներ են ներգրավվել:

Գևորգ Փարսյանը նկատեց, որ դեռ իրենց հատվածում սահմանազատման որևէ աշխատանք չի իրականացվել, սակայն սահմանների հստակեցման հարցում անորոշությունը շատ է, թե ինքը, թե բնակչությունը չգիտեն՝ ինչ է սպասվում:

«Եթե սահմանային բնագիծը ԽՍՀՄ-ի սահմանային գծերին համապատասխան լինի, ապա այդ դեպքում լուրջ անվտանգության հարց է առաջանալու: Եթե Տավուշի դեպքում գյուղերը որոշակի չափով հեռու են սահմանից, ապա Կապան քաղաքի դեպքում խոսքը 1 կմ-ի մասին է»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Համայնքի ղեկավարը նկատեց, որ նոր իրողություններով պայմանավորված՝ շատ բաներից բնակիչները զրկվել են, տնտեսական հնարավորությունները կրճատվել են: Անհրաժեշտություն է առաջանում սահմանային համայնքներում նոր ծրագրի իրականացման, որպեսզի տեղացիները կարողանան իրենց հմտությունները զարգացնել, իրենց գտնել նոր իրողություններում: Տնտեսական, սոցիալական խնդիրները կան, համայնքի ղեկավարը դրանք թվարկում է, սակայն հավատացնում է ու մեկ անգամ ևս ընդգծում՝ անվտանգությունն առաջնային է:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը