Քաղաքականություն

Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

1 րոպեի ընթերցում

Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:

«Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Նախօրեին գերիների մեծ քանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- ասաց Բաղդասարյանը:

Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ խորհրդարանում վարչապետի և խմբակցության հանդիպումը եղել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում