Քաղաքականություն

ԱԺ նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքայինկուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանդիպեցի Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։ Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»,- գրել է Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում