Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 26 689 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 26 689-ով: Ախտահարվածների ընդհանուր թիվը հասել Է 2 707 945-ի, դեկտեմբերի 15-ին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ աճը չի գերազանցում 1 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: