Տարածաշրջանային

Թուրքիայում ամանորյա տոներին շուրջօրյա պարետային ժամ է սահմանվելու

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ամանորյա տոներին շուրջօրյա պարետային ժամ է սահմանվելու

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ամանորյա տոներին երկրում սահմանվելու է շուրջօրյա պարետային ժամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նոր որոշումը սկսելու գործել դեկտեմբերի 31-ին տեղական ժամանակով 21:00-ից և տևելու է մինչև հունվարի 4-ը՝ ժամը 5:00-ն:

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր նոր սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսով: Բաղնիքները, սաունաները, լողավազանները, սպորտային համալիրները դադարեցրել են աշխատանքը, առևտրի կենտրոններ թողնում են սահմանափակ թվով մարդկանց:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում