Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1037738.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղդամի շրջանի Շահբուլաղ գյուղի տարածքում ականի պայթյունի հետևանքով դեկտեմբերի 13-ին ադրբեջանցի մեկ զինծառայող է մահացել, երկու անձ վիրավորում է ստացել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Աղդամի շրջանի երկու բնակիչները ստացել են ծանր աստիճանի վիրավորում: