Մշակույթ

Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակը Երևանում կնշվի ֆիլմի ցուցադրությամբ, ցուցահանդեսի բացումով

1 րոպեի ընթերցում

Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակը Երևանում կնշվի ֆիլմի ցուցադրությամբ, ցուցահանդեսի բացումով

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի մեծանուն կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի #FelliniDayկրթամշակութային միջոցառումը։ Երեկոյին սպասվում է թեմատիկ իրադարձությունների շարք, որի շրջանակում ներկաները կտեղափոխվեն կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում տեղի կունենա Ֆեդերիկո Ֆելլինիի ստեղծագործությունների մոտիվներով պաստառների բացառիկ հավաքածուի ցուցադրության բացում: Հավաքածուն հատուկ ցուցադրության համար Հայաստան է ուղարկվել Ադամ Միցկևիչի ինստիտուտի կողմից։

Նախատեսվում է իտալական կինոյի մեկ այլ վարպետ Էտտորե Սկոլայի՝ հոբելյարին նվիրված «Ֆեդերիկո արտասովոր անունը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև կինոնկարի և Ֆելլինիի մասին քննարկում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ստեղծագործական տնօրեն, կինոգետ Կարեն Ավետիսյանի հետ։

Միջոցառումը կիրականացվի Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Ադամ Միցկիևիչի ինստիտուտի, «Ոսկե Ծիրան»-ի և «Լոֆթ»-ի համագործակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում