Հասարակական

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են ժամը 09:45-ի դրությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

Ավելի վաղ՝ ժամը 09:08-ին քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը: Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում էին անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում