Միջազգային

Ֆրանսիան հաղորդել Է թռչնագրիպի բռնկման մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան հաղորդել Է թռչնագրիպի բռնկման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել Է H5N8 թռչնագրիպի բարձր ակտիվությամբ վիրուսի բռնկման մասին, որը տեղի Է ունեցել երկրի Լանդայի հարավարեւմտյան դեպարտամենտի 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել Է H5N8 վիրուսով վարակումը Բենես-Մարեմն կոմունայի (Լանդայի դեպարտամենտ) 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում, որտեղ դեկտեմբերի 5-ին արձանագրվել Է բարձր անկում»,-ասվում Է նախարարության հաղորդագրության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Խոսքը Ֆրանսիայում առաջին վարակված ֆերմայի մասին Է՝ նոյեմբերի կեսերին երկրի զոոխանութներում H5N8 վիրուսի հայտնվելու պահից ի վեր: «Այդ H5N8 վիրուսը, որը չի փոխանցվում մարդուն, Եվրոպայի վայրի բնության մեջ ակտիվորեն տարածվում Է չվող թռչունների միջոցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում