Հասարակական

Գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է. ՊՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով մանրամասներ գերության մեջ գտնվող կամ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել, շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցվել և ՀՀ արդարադատության նախարարության պետական-իրավական փորձաքննությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողին կամ այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարան դիմում ներկայացնելու ժամկետը մեկ տարվա փոխարեն սահմանվում է երեք ամիս, իսկ նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը երկու տարվա փոխարեն սահմանվում է մեկ տարի: Oրենքի գործողությունը տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

Դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների և մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած այլ անձանց սոցիալական երաշխիքների շրջանակը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով:

2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած գտնվելու վայրն անհայտ զինծառայողների զբաղեցրած պաշտոններում այլ զինծառայողների նշանակելու հնարավորության նպատակով կադրային գործընթացը հստակեցնելու նկատառումներից ելնելով՝ ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրաման, որի համաձայն, գտնվելու վայրն անհայտ այն զինծառայողները, որոնց վերաբերյալ առկա չեն տվյալներ դասալքություն կատարելու կամ ակնհայտ զոհված լինելու մասին, համարվում են գերության մեջ գտնվող, այդ հիմքով ազատվում զինվորական պաշտոնից և թողնվում կադրերի տրամադրության տակ:

Միաժամանակ, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասը չէր նախատեսում գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափը պահպանելու մասին դրույթ, ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մշակված համապատասխան օրենքի նախագծով նախատեսվել է այդ իրավունքը, օրենքի նախագիծը հրատապ ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և ընդունվել ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կատարված կարգավորումների համաձայն՝ գերության մեջ գտնվող զինծառայողի համար պաշտոնային դրույքաչափը պահպանվում է, և դրա վճարումն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով միայն այն դեպքում, երբ զինծառայողի կողմից գերության մեջ գտնվելու փաստի կապակցությամբ անցկացված ծառայողական քննության արդյունքում ակնհայտ հիմնավորվում է, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի՝ զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ, կամ՝ եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 382-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթ:

Ի կատարումն վերը նշված օրենքի պահանջների, ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանով սահմանվել է գերության մեջ գտնվող զինծառայողի համար պահպանված պաշտոնային դրույքաչափը վճարելու կարգը, որով կանոնակարգվում են գերության մեջ գտնվելու հիմքով կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների (տվյալ պարագայում խոսքը վերաբերում է նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին) վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը զինծառայողի ընտանիքին վճարելու հետ կապված հարաբերությունները՝ հաշվի առնելով օրենքի պահանջները:

ՀՀ պաշտպանության նախարարի 07.12.2020թ. N 1169-Լ հրամանը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում»:

Հայերեն

Նոր նորքում տեղի ունեցած դեպքերին ՆԳՆ-ի արձագանքը չի ուշացել. փոխնախարար

Իսրայելը սպառնացել է Իրանին և հութիներին՝ Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակման համար

Բրազիլիայի ոստիկանությունը կանխել է Լեդի Գագայի համերգի ժամանակ նախատեսված հարձակումը

«Սուրմալու»-ի հարևանությամբ նոր մետրոյի կայարանի կառուցման համար էսքիզային մրցույթը կհայտարարվի մինչև մայիսի ավարտը

Ադրբեջանցի պատգամավորին արգելել են մուտք գործել Ռուսաստան

Աբբասը և Պուտինը կքննարկեն իրադրությունը Գազայում և երկու երկրների հարաբերությունները

Չինաստանում նավերի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Նոր կարգավորումներ՝ սպառողների շահերի պաշտպանության նպատակով. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

«Հերոսության և փառքի ութսուն տարի». համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից