Միջազգային

Չինաստանում ավելի քան 100 հավելված են հեռացրել Համացանցը «մաքրելու» շրջանակներում

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ավելի քան 100 հավելված են հեռացրել Համացանցը «մաքրելու» շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 105 հավելված Է հեռացրել, ներառյալ TripAdvisor Inc ամերիկյան տուրիստական ֆիրմայի ծրագիրը, երկրի հավելվածների մարկետներից՝ Համացանցը այն կոնտենտից մաքրելու նոր արշավի շրջանակներում, որը կապված Է պոռնոգրաֆիայի, մարմնավաճառության, ազարտային խաղերի եւ բռնության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանի կիբեռտարածության վարչակազմը դեկտեմբերի 8-ին իր կայքում հաղորդել Է, որ հավելվածները խախտել են երեք օրենքներից մեկը կամ մի քանիսը, չներկայացնելով մանրամասներ, թե ինչին են վերաբերել այդ խախտումները:

Իշխանությունները հայտարարել են, որ արշավն սկսել են նոյեմբերի 5-ին՝ ի պատասխան վիրավորական համարվող կոնտենտին հասարակայնության բացասական արձագանքին: Նրանք հայտարարել են, որ կշարունակեն կարգի բերել հավելվածները եւ ժամանակին հեռացնել նրանք, որոնք խախտում են օրենքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում