Տարածաշրջանային

Թուրքիան COVID-19-ից օրական մահացության նոր հակառեկորդ է սահմանել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան COVID-19-ից օրական մահացության նոր հակառեկորդ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 32 137, մահացել է 203 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պանդեմիայի սկզբից մահացության այդ թիվն ամենամեծն է: Այդ մասին վկայում են երկրի Առողջապահության նախարարության տվյալները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Կոջան, կորոնավիրուսի համաճարակը Թուրքիայի մի շարք տարածաշրջաններում, այդ թվում Ստամբուլում, հասել է երրորդ ալիքի գագաթնակետին: Վերջին շաբաթվա ընթացքում երկրում բազմիցս արձանագրվել են կորոնավիրուսի նոր դեպքերի, ինչպես նաև վերջին մեկ օրում մահերի ռեկորդային ցուցանիշներ:

«Այսօր հաստատվել է COVID-19 32137 նոր դեպք, մահացել է 203 քաղաքացի, իսկ համաճարակի սկզբից՝ 15 103 հոգի։ Ծանր վիճակում է գտնվում 5836 պացիենտ»,- ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում