Պաշտոնական

Ուժերի գերլարումով շտկել մեջքը. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը 1988-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ուժերի գերլարումով շտկել մեջքը. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը 1988-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել 1988 թվականի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:

Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետեւանքները: Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը եւ շտկելու մեջքը: Այսօր ավելի քան երբեւէ արդիական է միեւնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել եւ շտկել մեր մեջքը: Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, եւ այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ եւ բարեկեցիկ հայրենիքում»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում