Ազգային ժողովի խորհուրդը հերթական նիստն է գումարել
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովի խորհուրդը հերթական նիստն է գումարել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036999.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հերթական նիստն է գումարել` սահմանելով դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը:
«Դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհրդի անդամները քննարկել եւ հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը»,- ասված է հայտարարությունում:
Դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց: