Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ նախատեսվող հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը հայտնեց Վազգեն Մանուկյանի հետ նախատեսվող հանդիպման մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի և ընդդիմադիր 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբհրավիրված խորհրդարանական լսումներում:

Նա նշեց, որ ունեցել են շփումներ, կոնսուլտացիներ 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ:

«Մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել առաջադրելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու: Բնականաբար, շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին: Եվ մենք էլ իրազեկել ենք, որ մենք որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել և հետևաբար ունենք վարչապետի թեկնածու»,-ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իրարից հարգանքով բաժանվել են:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ բնականաբար կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ: «Կա նման նախաձեռնություն: Պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ, որ չպետք է ասենք՝ չէ, իմն է ամենաճիշտը, ես պետք է այսպես անեմ, կամ մյուսն ասի՝ իմն է ամենաճիշտը: Այլապես չի ստացվի միասնական որևէ գործողություն, միասնական որևէ շարժում՝ այդ թվում նաև «Իմ քայլը» դաշինիքի հետը»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում