ԱԺ նախագահը ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող հարցեր
1 րոպեի ընթերցում
![ԱԺ նախագահը ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036819.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան պատերազմին եւ բանակցությունների ընթացքին առնչվող, հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպես նաեւ գիտության եւ կրթության ոլորտի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: