Լոս Անջելեսում COVID-19-ի պատճառով տնային մեկուսացում են սահմանել բոլոր բնակիչների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է որոշման մեջ, որտեղ նաեւ թվարկվում են հրահանգից բազմաթիվ բացառությունները: Ինչպես հաղորդվում Է փաստաթղթում, որը հրապարակված Է Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսետիի կայքում, «քաղաքն այժմ մոտ Է կործանարար բեկումնային պահին», որից հետո հոսպիտալացված անձանց քանակը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի հնարավորությանը:

«COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը մեր քաղաքում նշանակում են, որ մենք պետք Է վերականգնենք ավելի խիստ սահմանափակումներից մի քանիսը, որոնք սահմանվել Էին գարնանը»,-ասվում Է որոշման մեջ: Քաղաքագլխի հրահանգով, որոշումը, որն ավելի վաղ սահմանվել Էր ամռանը, ժամանակավորապես փոխարինվում Է այլ կարգադրությամբ, ինչն «անհրաժեշտ Է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ Է մտնում անհապաղ կարգով:

«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,-ասվում Է հրամանագրում: Անօթեւաններին իշխանությունները պետք Է ժամանակավոր ապաստան տրամադրեն: Բնակության վայրից հեռանալ կարելի Է միայն անհրաժեշտության դեպքում: Որոշման համաձայն, բոլոր ձեռնարկություններն ու ընկերությունները, որոնք պահանջում են աշխատակիցների անձնական ներկայություն եւ որոնց չեն վերաբերում բացառությունները, պետք Է կասեցնեն իրենց գործունեությունը: Սակայն հրամանագիրը նախատեսում Է բացառությունների ընդարձակ ցուցակ: Մասնավորապես, աշխատանքը կշարունակեն բուժհաստատությունները, պարենային խանութները, լցակայանները, ավտոարհեստանոցները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ: Քաղաքացիներն իրավունք ունեն դրանց ծառայություններից օգտվել անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանման համեմատ: Ինչպես նշվում Է, որոշման կանոնների խախտումը կարող Է իր հետեւից բերել տուգանք եւ նույնիսկ բանտարկություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել