ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել
2 րոպեի ընթերցում
![ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/12/1036508.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից:
Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:
Մասնավորապես նախատեսվում է՝ ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1 Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:
Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան»խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի2020թվականի հոկտեմբերի26-ի«Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020եզրակացությունը: