ՀԱՊԿ-ն ամրապնդել Է համագործակցությունը 2020 թվականին. Շոյգու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջոցառումները, որոնք անցկացվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, ամրապնդել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Դրանք (միջոցառումները) օգնել են լուծել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությամբ գերակա խնդիրները, ինչպես նաեւ նպաստել համագործակցության ամրապնդմանը մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ»,-ասել Է նա՝ հանդես գալով ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում: Անցկացված միջոցառումների թվում Շոյգուն հատկապես նշել Է Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը եւ շքերթը Կարմիր հրապարակում, որը տեղի Է ունեցել հունիսի 24-ին:

Նա շնորհակալություն Է հայտնել գործընկերներին դրան ՀԱՊԿ-ի զինծառայողների մասնակցության համար: Նաեւ նախարարը պատմել Է ԱՊՀ-ի, ՇՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների՝ առաջին անգամ սեպտեմբերին անցկացված համատեղ նիստի մասին: Նա նիստը որակել Է «կարեւոր ներդրում ՀԱՊԿ-ի հեղինակության ամրապնդման, գլոբալ անվտանգության միասնական դիրքորոշման ձեւավորման, վստահելի երկխոսության կառուցման, փոխըմբռնման ամրապնդման գործում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո