Միջազգային

Moderna-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին

1 րոպեի ընթերցում

Moderna-ն հայտնել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նուբար Աֆեյանին պատկանող՝ ամերիկյան Moderna ընկերությունը հայտնել է Covid-19-ի դեմ իր մշակած պատվաստանյութի 94.1 տոկոս արդյունավետության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարություն է հրապարակել ընկերությունը:

«Մենք կշարունակենք աշխատել այն աշխատանքների ուղղությամբ, որոնք նախաձեռնել են աշխարհի մի շարք կարգավորող մարմիններ», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է նաև, որ դիմելու է ԱՄՆ-ի և ԵՄ կարգավորող մարմիններին՝ կորոնավիրուսի իր պատվաստանյութը հաստատելու համար: Moderna- ն շտապ դիմում կներկայացնի ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչություն, նաև շուկայի թույլտվության դիմում՝ Եվրոպական բժշկական գործակալությանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում