Հասարակական

Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ոստիկանության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ոստիկանության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության պետի ուղերձը.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:

Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան և այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։

Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի:

Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում