Տարածաշրջանային

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քննադատել է Քաթարի հետ կնքված համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցության խոսնակը քննադատել է Քաթարի հետ կնքված համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) խոսնակ Ֆաիք Օզթրաքը քննադատել է Ստամբուլի ֆոնդային բորսայի 10 տոկոս բաժնեմասի վաճառքը Քաթարին՝ խորհուրդ տալով Քաթարին փոխանցել նաև «Թուրքիայի սեփականության վկայականը»։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Gazete Duvar լրատվական կայքը, Օզթրաքը իր քննադատական արձագանքը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում։

«Սաքարյայի Տանկի թրթուրային գործարանը տվեցին, չհերիքեց։ Ստամբուլի ջրանցքի տարածքները ուղղակի նվիրեցին, էլի չհերիքեց։ Քաթարցի հրատարակչին 300 միլիոն լիրա վճարեցին, չհերիքեց։ Հիմա էլ բորսայի 10 տոկոսն են Քաթարին տալիս։ Դե եթե այդպես է, միանգամից Թուրքիայի սեփականության վկայականն էլ փոխանցեք Քաթարին և վերջ»,- գրել է Օզթրաքը։

Նոյեմբերի 26-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Քաթարի Պետության էմիր Շեյխ Թեմիմ բին Համադ Ալ Սանիի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիա-Քաթար բարձր ռազմավարական հանձնաժողովի 6-րդ նիստից անմիջապես հետո երկու երկրների միջև ստորագրվել են տասը նոր համաձայնագիր։ Համաձայնագրերը վերաբերում են տնտեսական, արդյունաբերական, միջազգային առևտրի, ազատ գոտիների և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներին։

Էմմա Արդարյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում