Նոր Զելանդիայում մոտ 100 կետ է ափ նետվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոյեմբերի 25-ին Նոր Զելանդիայում գտնվող Չաթեմ կղզիներում ափ նետված տասնյակ կետեր և դելֆիններ են հայտնաբերվել։ Իշխանությունները հայտարարել են, որ սատկել է 97 կետ ու 3 դելֆին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նոր Զելանդիայի բնապահպանության մարմինը (DOC) հայտարարել է, որ փրկարարները կղզի են ժամանել ահազանգը ստանալուց անմիջապես հետո, սակայն կենդանիներն արդեն սատկած են եղել: Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջեմմա Ուելչի հայտնած տվյալների համաձայն փրկարար թիմերի ժամանման պահին 26 կետեր դեռևս կենդանի են եղել, սակայն դրանք շատ թույլ վիճակում էին։ Ուելչը նշել է, որ իրենք հնարավոր ամեն ինչ կանեն այդ 26 կետերին փրկելու, և կրկին ջուրը վերադարձնելու համար։

1918 թվականին Չաթեմի կղզիներում գրանցված նմանատիպ միջադեպի արդյունքում սատկել էին շուրջ 1000 կետեր: Մինչ օրս գիտնականները չեն կարողանում ստույգ պատասխան տալ, թե ինչը կարող Է դառնալ կետազգիների նման զանգվածային ինքնասպանությունների պատճառը, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում Երկրագնդի տարբեր անկյուններում: Որպես կանոն, եթե մի կետ կամ դելֆին ափ է նետվում, ապա խմբից մյուսները փորձում են օգնել, եւ ի վերջո կիսում են նրա ճակատագիրը:

Սեդրակ Սարգսյան

Հայերեն Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են