Թուրքիայում քրդական հարց չկա. Էրդողան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ և «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ Ռեջեփ Թ. Էրդողանը կուսակցության ժողովում նոյեմբերի 25-ին խոսել է քրդական հարցի մասին՝ նշելով, որ Թուրքիայում քրդական հարցը այլևս լուծված է և գոյություն չունի:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական մի քանի լրատվական կայքեր, Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ասում են քրդական հարց, ի՞նչ քրդական հարց: Դեռ 2005 թվականին Դիարբեքիրում ևս ասել եմ՝ այս երկրում(Թուրքիայում) չկա քրդական հարց, իսկ եթե լիներ էլ, ասել էինք, որ այդ հարցը իմ պատասխանատվության տակ է և մենք կլուծենք այն»:

Էրդողանը նաև խոսել է քրդերի շրջանում շարունակական ձերբակալությունների մասին՝ նշելով, որ «քուրդ եղբայրների ամենամեծ թշնամիները հենց ահաբեկիչներն են, ովքեր ունեն անջատողական նկրտումներ, լինեն նրանք քուրդ, թե այլազգի»:

Չնայած Էրդողանի արած հայտարարություններին, թուրք-քրդական հարաբերությունները վերջին շրջանում սկսել են նորից լարվել: Դեռևս նոյեմբերի 20-ին Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում մի շարք քաղաքներում ձերբակալվել էր 101 անձ:

Թուրքական անվտանգության ծառյությունները նոյեմբերի 16-ին ժամը 06:30-ի սահմաններում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել էին «Քուրդիաստանի ժողովրդական կուսակցության» անդամների:

Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, Աղրի քաղաքապետ Սավջը Սայանը թվիթերի իր էջում հայտնել էր, որ հիմնվում է քրդական նոր կուսակցություն, որը, ըստ երևույթին, կլինի իշխանամետ: Սա արվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» դեմ, որը հիմնվել է գերազանցապես Թուրքիայի հարավ-արևմուտքում գործող ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի միավորմամբ և որի հիմնական գործունեությունն առընչվում է Թուրքիայի քրդերի խնդիրներին:

Մերի Վարդումյան

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին