Գամալեյայի կենտրոնում պատմել են կամավորներին «Սպուտնիկ V» պատվաստելու ընթացքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպուտնիկ V»-ի պատվաստանյութը եւ պլացեբոն պլանավորում են 40 հազար կամավորների ներարկել մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ն.Ֆ.Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ) գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Դենիս Լոգունովը:

«Պլանավորում ենք մինչեւ տարեվերջ բոլոր մասնակիցներին ներարկել բոլոր բաղադրիչները՝ ե՛ւ պատվաստանյութը, ե՛ւ պլացեբոն. դրանք 40 հազար կամավորներ են»,-ասել Է Լոգունովը՝ «Սպուտնիկ V»-ի շուրջ անցկացված ճեպազրույցի ընթացքում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ի կողմից: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա, որի կարեւոր առանձնահատկություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ բացասական հետեւանքների երկարաժամկետ բացակայությունը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների տվյալների երկրորդ միջանկյալ անալիզը ցուցաբերել Է 91,4 տոկոս արդյունավետություն առաջին ներարկումից հետո 28 օրվա համար, պատվաստանյութի արդյունավետությունը 42 օրվա համար առաջին ներարկումից հետո գերազանցում Է 95 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ