Աքշեները Էրդողանին մեղադրում է Թուրքիայում համավարակի չլուծվող խնդիրների և երեխաներին վերաբերող ամոթալի վիճակագրության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կուսակցության հերթական ժողովի ընթացքում կոչ է արել Էրդողանին Թուրքիայում կիրառել 14-օրյա կարանտինային ռեժիմ: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Աքշեները մասնավորապես նշել է. «Առողջապահության նախարարության տվյալների համաձայն համավարակի իրավիճակը Թուրքիայում ծանր է: Եթե հիմա առնվազն 2 շաբաթով Թուրքիան չանցնի կարանտինային ռեժիմի, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից: Այստեղից ևս կոչ եմ անում Էրդողանին կիրառել կարանտինային ռեժիմ: Մինչև պատվաստանյութը պատրաստ լինելը թող Թուրքիան հանգստանա»:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով նույն աղբյուրը, ըստ Աքշեների՝ ամեն ինչում Թուրքիայի «մենտալիտետի» խնդիրն է: Նա կարծում է, որ պետք է առաջնահերթություն տալ երեխաներին, ամեն ինչից առաջ երեխաների կրթության մեջ ներդրում անել: «UNICEF 2020 զեկույցի համաձայն Թուրքիան երրեխաների հետ տարվող աշխատանքների տեսանկյունից 41 երկրներից ամենավատն է ճանաչվել: Երկրի երեխաների մեկ երրորդը աղքատության շեմից էլ ցածր վիճակում է. միայն 53%-ն է գոհ իր կյանքից: Այս ցուցանիշը Նիդեռլանդներում 90 % է, Մեքսիկայում ՝ 86 %, Խորվաթիայում ՝ 82 %: TURKSTAT- ի տվյալների համաձայն` 5-17 տարիքային խմբում աշխատող երեխաների թիվը 720 հազար է: Նրանց մեջ նույնիսկ 5 տարեկան երեխաներ ունենք: 2019-ին 16 տարեկանում ամուսնացած երեխաների թիվը 11.446 է: Նույնիսկ Օսմանյան կայսրությունում ամուսնության տարիքը աղջիկների համար 17 էր, իսկ տղաների համար`18: Եթե պաշտոնական տվյալները սրանք են, պետք է առերեսվենք ճշմարտությանը»,- ասել է Աքշեները:

Մերալ Աքշեները խոսել է նաև Թուրքիայի անկում ապրող տնտեսության մասին, նշելով, որ 2018-ի հուլիսին Թուրքիայի կառավարության ներքին և արտաքին պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1 տրիլիոն լիրա, իսկ 2020-ին այն հասել է 1,9 տրիլիոն լիրայի: Վերջին երկու տարվա ընթացքում Թուրքիայի պարտք վերցնելու սխալ ռազմավարության գինը երկրի համար արժեցել է 135 միլիարդ լիրա: «Ահա թե ինչի են մեզ հանգեցրել Էրդողանի նախագահական համակարգը՝ իր կուսակցության հետ, և Էրդողանի փեսայի համառությունը»,- հավելել է նա:

Մերի Վարդումյան

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»