Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան լրագրող Ֆաթիհ Ալթայլըի հետ հարցազրույցի ժամանակ արել է հայտարարություն, որում տողատակերով նշված ցուցանիշը բացահայտել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական գործակալությունը, Քոջայի հայտարարությունից հետևում է, որ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1․2 միլիոն։

Նախարար Քոջան դեպքերի իրական թվերը թաքցնելու քննադատություններին ի պատասխան նշել է. «Հավանական ցուցանիշները հայտնի են: Նման քննադատական հայտարարություններն իրականում նաև իմ նախարարության դեմ են: Հիվանդների թվերի համեմատ թվում է, թե ծանր հիվանդներն ու մահերը չափազանց շատ են, և արդյունքն այնպիսին է, թե մենք ձախողել ենք բուժման հարցում: Բայց այդպիսի բան չկա։ Տեսեք, մահվան դեպքերը 1 տոկոսից ցածր են»:

Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերի ներկայիս աղյուսակի համաձայն՝ հիվանդությունից մահվան 12․335 դեպք է գրանցվել, իսկ ըստ հաստատված հիվանդների թվի՝ մահացությունը կազմում է 2․76%։ Այդպիսով նախարար Քոջայի հայտարարության մեջ նշված ցուցանիշի 1 տոկոսից ցածր լինելու համար անհրաժեշտ է, որ առնվազն 1 միլիոն 235 հազար դեպք հաստատված լինի:

Թուրքիան մինչ այժմ հայտարարած 446․822 հիվանդներով կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրական աղյուսակում զբաղեցնում է 25-րդ տեղը: Սակայն, եթե առողջապահության նախարարի հայտարարության պես իրական թիվը 1․2 միլիոն է, ապա Թուրքիան այդ պարագայում դառնում է աշխարհում ամենաշատ կորոնավիրուսային դեպքեր գրանցած 11-րդ երկիրը։

Ավելի վաղ Ֆաթիհ Ալթայլըն, կասկածի տակ էր դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է հրապարակված թվով հիվանդի։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների՝ նոյեմբերի 23-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 6017 նոր դեպք, 139 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 446․822, իսկ մահացել է 12․358 մարդ։

Էմմա Արդարյան

Հայերեն Русский

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»