Միջազգային

Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում անհայտ անձը հրաձգություն Է կազմակերպել Մեքենհայմի փողոցներում
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոննից ոչ հեռու գտնվող Մեքենհայմ գերմանական քաղաքում անհայտ անձը հրաձգություն Է սկսել եւ վիրավորել ոստիկանի, փոխհրաձգության ընթացքում չարագործը մահացել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է տեղի ոստիկանության մամուլի տեղեկագրում, որը զետեղված Է Presse Portal-ում:

Նոյեմբերի 22-ի երեկոյան ոստիկանությունը կանչ Է ստացել բնակիչներից, որոնք հայտնել են տղամարդու մասին, որը փողոցներում քաոսային հրաձգություն կազմակերպել:

Չարագործը հրաձգություն Է սկսել դեպքի վայր ժամանած իրավապահների ուղղությամբ եւ վիրավորել մի ոստիկանի: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց: Արդյունքում՝ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների անդամների հետ փոխհրաձգության հետեւանքով չարագործը մահացու վերքեր Է ստացել: Ներկայում առկա տեղեկատվության համաձայն, այլեւս ոչ ոք չի տուժել:

Հետաքննությամբ զբաղվել Է դատախազությունը եւ Բոննի քրեական ոստիկանությունը: Հանցագործի անձի եւ դրդապատճառների մասին չի հայտնվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում