Մեծ Բրիտանիան լրացուցիչ գրեթե 22 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նոյեմբերի 19-ին պլանավորում Է հայտարարել պաշտպանության ոլորտում լրացուցիչ զգալի ներդրումների մասին, հաղորդել Է Sky News-ը, վկայակոչելով քաղվածքները նրա խոսքից, որով բրիտանացի վարչապետը հանդես Է եկել երկրի խորհրդարանում, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տեղեկության համաձայն, Ջոնսոնը խորհրդարանին ծանուցում Է չորս տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի պաշտպանական կարիքների համար լրացուցիչ 16,5 մլրդ ֆունտ ստեռլինգ (գրեթե 22 մլրդ դոլար) հատկացնելու իր որոշման մասին: Դա ավելի քիչ Է, քան բանակին հարկավոր Է նրա բոլոր ընթացիկ խնդիրները լուծելու համար, նշում Է Sky News-ը, բայց ավելի շատ Է, քան սպասում Էին զինվորական հրամանատարությունում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տնտեսական դժվարությունները: Այդ ֆինանսական ազդեցության շնորհիվ բրիտանական բանակը կունենա տիեզերական հրամանատարություն: Նաեւ պլանավորվում Է պաշտոնապես գործարկել հատուկ ստորաբաժանման աշխատանքը կիբեռտարածությունում գործողությունների համար: Դե-ֆակտո այն գոյություն ունի արդեն մի քանի տարի եւ ուղղված Է ինչպես կիբեռտարածությունում պաշտպանական, այնպես Էլ հարձակողական գործողության համար:

Բացի այդ, կառավարությունը մտադիր Է կառույց հիմնել արհեստական ինտելեկտի վրա աշխատելու համար: «Միջազգային իրադրությունն ամենալարվածն ու մրցակցայինն Է սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Բրիտանիան պետք Է հավատարիմ լինի իր պատմական ավանդույթներին եւ աջակցի մեր դաշնակիցներին: Դրա համար անհրաժեշտ Է, որ մենք ուժեղացնենք բոլոր հնարավորությունները (պաշտպանության ոլորտում)»,-ասվում Է Ջոնսոնի խոսքում: Տիեզերական հրամանատարության շնորհիվ Մեծ Բրիտանիան, ըստ երկրի վարչապետի մտահղացման, մինչեւ 2022 թվականը կարող Է ինքնուրույն հրթիռի արձակում իրականացնել տիեզերք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին