Տարածաշրջանային

Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը չեն համապատասխանում իրականությանը․ Ֆաթիհ Ալթայլը

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը չեն համապատասխանում իրականությանը․ Ֆաթիհ Ալթայլը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է այդքան թվով հիվանդի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, Ալթայլըն ելույթ է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից համավարակի դեմ նոր սահմանափակումների հայտարարությունից հետո։

Ֆաթիհ Ալթայլըն ասել է․ «Վարակի բացահայտման համար ՊՇՌ թեստ հանձնած մարդկանց ավելի քան 20%-ի մոտ դրական ցուցանիշի մասին է նշվել: Եթե հաշվի առնենք, որ այսօր թեստերի քանակը 156 հազար է, ՊՇՌ թեստի դրական թիվը պետք է լինի մոտ 50 հազար: Սակայն հրապարակված թիվը 3819 է, այն կարծես ծաղրի ողջ թուրք ժողովրդին և հասարակությանը։ 3819 հիվանդի անձամբ ես եմ ճանաչում։ Մեր պետությունը այս ոչ համոզիչ պատկերով ո՞ւմ է ցանկանում խաբել և ի՞նչ է ուզում անել: Արդյո՞ք նման ցածր թվերը հիմնական պատճառներից մեկը չեն այն ինքնագոհության, որի հետ մենք գործ ունենք մինչև օրս և որի համար մեղադրում ենք հասարակությանը: Մի՞թե հարց չի առաջանում՝ եթե հիվանդության թվերն այսքան քիչ են, ինչո՞ւ են ձեռնարկել այս միջոցառումները»:

Թուրքիայում վերջին օրերին ուժգնորեն աճում են կորոնավիրուսային համավարակի արձանագրված դեպքերի թվերը։ Պաշտոնական տվյալներով` նոյեմբերի 18-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 4215 նոր դեպք, 116 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 425,628, իսկ մահացել է 11,820 մարդ։

Էմմա Արդարյան

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում