Միջազգային

ՌԴ ՀԿ-ն մեղադրանք է առաջադրել Սիրիայում ռուսաստանցի օդաչուի սպանողներին

2 րոպեի ընթերցում

ՌԴ ՀԿ-ն մեղադրանք է առաջադրել Սիրիայում ռուսաստանցի օդաչուի սպանողներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռակա մեղադրանք Է առաջադրվել չորս ահաբեկիչների, որոնք մասնակից են Սիրիայում ռուսաստանցի օդաչու Ռոման Ֆիլիպովի սպանությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի կայքում:

Նշվում Է, որ հանցագործությանը մասնակից են Իբրահիմ Ռամադան ալ-Ահմադը, Մուհամեդ Ղազի ալ-Ալեյվիյուն, Աբդել Սաթար Աբդուլ Գաֆուր աս-Սիյախը եւ Աբդել Բասիթ Իբրահիմ ալ-Համուդը: Նրանք բոլորը այն ժամանակ եղել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալները, որը վերանվանվել Է «Թահրիր աշ-Շամ»:

Հետաքննությունը պարզել Է, որ 2018 թվականի փետրվարի 3-ին Սիրիայի օդային տարածքում խոցվել Է Սու-25CM ինքնաթիռը, որը վարում Էր Ֆիլիպովը: Սպան կատապուլտվել Է եւ վայրԷջք կատարել այն տեղամասում, որը գտնվում Է Սիրիայի Իդլիբի նահանգի Սավամյա բանակավայրից մեկ կիլոմետր դեպի արեւելք:

Կրակային ազդեցության արդյունքում ինքնաթիռն օդում կորածվել Է եւ ընկել այդ նույն բնակավայրի կենտրոնական մասում: ՎայրԷջք կատարելուց հետո ռուսաստանցին մարտի մեջ Է մտել ահաբեկիչների հետ: Գտնվելով զինյալներով շրջապատման մեջ՝ Ֆիլիպովն իրեն նռնակով պայթեցրել Է: Ահաբեկչական կազմակերպության անդամները, համոզվելով որ նա զոհվել Է, գողացել են նրա ԱՊՍ ատրճանակը, պաշտպանիչ սաղավարտը եւ թթվածնային դիմակը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ զինծառայողները զոհվել են Իսրայելի՝ Սիրիային հասցված հարվածից հետո:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում