Միջազգային

Ռուսաստանի տվյալների շնորհիվ ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչներ են ձերբակալվել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի տվյալների շնորհիվ ԱՊՀ-ում 40-ից ավելի ահաբեկիչներ են ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից ստացված տեղեկատվության շնորհիվ ԱՊՀ-ի գծով նրա գործընկերները 2020 թվականին ձերբակալել են ավելի քան 40 ահաբեկիչների եւ նրանց հանցակիցների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Ըստ ռուսական կողմից ներկայացված նյութերի, արտասահմանյան գործընկերները ձերբակալել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ավելի քան 40 անդամների ու հանցակիցների»,-ասել Է Պատրուշեւը՝ հանդես գալով ԱՊՀ-ի երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների՝ նոյեմբերի 18-ին կայացած նիստի բացման ժամանակ:

Նրա խոսքը մեջբերում Է ՌԴ ԱԽ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Ստացված տեղեկատվության հիման վրա ավելի քան 950 օտարերկրացիների համար, որոնք ահաբեկչական գործունեության մասնակից են, փակ Է մուտքը մեր երկիր»,-հավելել Է Պատրուշեւը:

Նիստն անցկացվում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում