Թուրքիան գիտակցում է՝ ՀՀ-ի դեմ ռազմական գործողությունները կնշանակեն ռուս-թուրքական պատերազմ. թուրքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան գիտակցում է, որ Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը կնշանակի նաև ռուս-թուրքական ուղիղ պատերազմ, իսկ թուրք-ռուսական հարաբերությունները դեռևս չեն հասել լարվածության այն աստիճանի, որ կարող է հանգեցնել ուղիղ պատերազմի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ մեկնաբանելով լայն տարածում գտած լուրը, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին Իգդիրի հատվածում զորք և ռազմատրանսպորտային ավիացիա է կուտակում:

Ըստ Մելքոնյանի՝ հարցը կարելի է դիտարկել ավելի լայն՝ տարածաշրջանային զարգացումների համապատկերում. Իրանը նույնպես զորք է կուտակել սահմանին, Ռուսաստանը տարածաշրջանում մեծացնում է իր ռազմական ներկայությունը՝ Արցախ խաղաղապահների մուտքով: «Ընդ որում՝ Ռուսաստանի մուտքը սպասված և օրինական մուտք է տարածաշրջան և Արցախ: Եվ բնական է, որ Թուրքիան, որպես այս տարածաշրջանի մյուս կարևոր խաղացող, որն ունի նաև արգեսիվ նպատականեր Հարավային Կովկասի հետ կապված, պետք է դիմեր քաղաքական և ռազմական տարրին, ինչն է զորքի և զինտեխնիկայի կուտակում սահմանին»,-ասաց թուրքագետը:

Նրա կարծիքով՝ դա կարող է ունենալ մի քանի նպատակ: Մելքոնյանը ենթադրում է, որ առաջինը ուժի ցուցադրումն ու քաղաքական մեսիջն է՝ ուղղված տարածաշրջանային երկու կարևոր խաղացողներին՝ Ռուսաստանին և Իրանին: «Երկրորդ՝ փորձելու է դրանով ամրապնդել իր ագրեսիվ նկրտումները Ադրբեջանում՝ ռազմական ներկայություն ունենալու և արդեն իսկ Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը լեգիտիմացնելու առումով: Երրորդ՝ Նախիջևանի խնդիրն ունի ակտիվանալու պոտենցիալ, և չմոռանանք, որ Նախիջևանի հարցում Իրանի տեսակետները շատ կետերում իրարից էականորեն տարբեր են: Եվ զորքերի կուտակումը կարող է ունենալ նաև մեսիջի նշանակություն՝ ուղղված Իրանին: Եվ հաջորդն իհարկե Թուրքիայի ավանդական սպառնալիքն է Հայաստանի նկատմամբ»,-ասաց թուրքագետն ու հիշեց, որ Թուրքիան նման կուտակումներ արել է նաև Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի այս քայլը կվերածվի կոնկրետ ռազմական գործողությունների՝ Մելքոնյանը նկատեց, որ Հայաստանի դեմ ռազմական ուղիղ գործողություններ սկսելը չի նշանակում միայն հայ-թուրքական պատերազմ, նշանակում է ռուս-թուրքական պատերազմ, նշանակում է ՀԱՊԿ-Թուրքիա պատերազմ, ՀԱՊԿ-ՆԱՏՕ պատերազմ: Թուրքագետն առաջարկում է իրավիճակն ավելի սառը հաշվարկել և տեսնել, թե արդյոք կա՞ ռուս-թուրքական պատերազմի կամ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հավանականություն: «Ես կարծում եմ, որ թուրքական ցեղասպան իշխանությունները շատ լավ գիտակցում են, հաշվարկում են, որ Հայաստանի դեմ ուղիղ ռազմական գործողություններ սկսելը, դա պատերազմ է Ռուսաստանի դեմ: Եվ առկա զարգացումները, իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ թուրք-ռուսական հարաբերությունները դեռևս չեն հասել լարվածության այն աստիճանի, որ կարող է հանգեցնել ուղիղ պատերազմի»,-նշեց նա:

Թուրքագետը սակայն շեշտում է, որ Թուրքիան ինքնին ապակառուցողական, ագրեսիվ պետություն է, ցանկացած պահի կարելի է դա ակնկալել: Այսպիսով որևէ բան բացառել չի կարելի, սակայն ինքն այս պահին ենթադրում է, որ Թուրքիայի այս քայլն ավելի շատ կարող է ունենալ քաղաքական մեսիջի և ուժի ցուցադրման ատրիբուտներ:

Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանին՝ Իգդիրի հատվածում զորք և ռազմատրանսպորտային ավիացիա կուտակելու մասին լուրը հայտնել էր «Սոլովյով» տելեգրամ ալիքը՝ հղում անելով «Միլիտարիստ»-ին։

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում